1967 դիտում
12:23 24-02-2021
Դատարանը հրապարակում է «Սասնա ծռերի» գործով վճիռը․ ՈՒՂԻՂ․ Tert.am․ «Ա1+»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց «Սասնա ծռերի» գործով դատավճիռը: Նրանք մեղավոր ճանաչվեցին իրենց առաջադրված մեղադրանքներում: Գրում է Tert.am-ը։
ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, Վարուժան Ավետիսյանը դատապարտվեց 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման,Մխիթար Ավետիսյանը դատապարտվեց 9 տարի 6 ամիս ժամկետով, Էդուարդ Գրիգորյանը՝ 8 տարի 6 ամիս ժամկետով, Գագիկ Եղիազարյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով, Արեգ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարի ժամկետով ազատազրկման, Սեդրակ Նազարյանը՝ 10 տարի ժամկետով ազատազրկման:
Սմբատ Բարսեղյանը, ով մեղադրվում է նաև ոստիկանի սպանության մեջ, դատապարտվեց 25 տարի ժամկետով ազատազրման, Արմեն Բիլյանը, ում ևս սպանության մեղադրանք էր առաջադրված, այդ հոդվածով արդարացվեց, մյուս հոդվածներով մեղավոր ճանաչվեց դատապարտվեց 9 տարի 6 ամիս ժամկետով:
Արայիկ Խանդոյանը քրեական հետապնդումը դադարեցվեց անձի մահվան հիմքով:
Մեկնաբանելով վճիռը՝ դատավոր Մեսրոպ Մակյանը պարզաբանեց, որ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել առ այն, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանությունը կատարել է Արմեն Բիլյանը: Եվ, դիմելով Գագիկ Մկրտչյանի կնոջը՝ Հասմիկ Ոսկանյանին, Մեսրոպ Մակյանն ասաց, որ պետք է դիմի դատախազին իր ամուսնու սպանության հանգամանքները պարզելու համար:
Արմեն Բիլյանի խափանման միջոց կալանավորումը փոխվեց ստորագրություն չհեռանալու մասին:
Տեսանյութը՝ Ա1+-ի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3506 դիտում
10:42 11-05-2018
Դատարանը պետք է վերանայի «Սասնա ծռերի» գործերը. Լյուդմիլա Սարգսյան. «Առավոտ»
2311 դիտում
15:00 01-08-2016
«Սասնա ծռերի» գործով ձերբակալվել կամ կալանավորվել է 47 մարդ. գործը կփոխանցվի այլ մարմնի. ՀՀ ԱԱԾ
22208 դիտում
14:54 09-08-2016
Վալերի Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանը «Սասնա ծռերի» գործով, ամենայն հավանականությամբ, կանցնեն որպես վկա
Այս բաժնից
841 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան
1075 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն