10540 դիտում
15:01 12-05-2018
Լենա Նազարյանը կմնա Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը կառավարության անդամ չի լինի: Նա այս առնչությամբ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել, որտեղ շնորհավորել է իր թիմի անդամներին՝ նշանակումների կապակցությամբ:
«Սիրելիներս, շնորհակալ եմ, որ ինձ խրախուսում եք լինել կառավարության անդամ: Բայց այս փուլում ես որոշել եմ մնալ Ազգային ժողովում, որտեղ դեռ ասելիք ունեմ: Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ կառավարությունում որոշում կայացնողների պաշտոններում քիչ են կանայք, ապա, այո, մեզ էլ է դա մտահոգում: Բայց խնդիրն այն է, որ փոփոխությունների ձգտող կանայք պետք է ոչ թե անընդհատ խոսեն այս խնդրի մասին, այլ լինեն խնդրի լուծումը: Իմ փորձից եմ ասում:
Բարի երթ բոլորին! Կհանդիպենք ԱԺ-ում»,-նշված է գրառման մեջ:
Նմանատիպ նյութեր
2833 դիտում
09:44 15-05-2018
«Ելք» խմբակցությունը կղեկավարի Լենա Նազարյանը. «Ժողովուրդ»
3128 դիտում
09:35 11-09-2018
«Ելք» խմբակցության նոր ղեկավար կընտրվի Լենա Նազարյանը. «Ժամանակ»
Այս բաժնից
571 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը