211652_close_icon
views-count15426 դիտում article-date 19:10 14-05-2018

Գողություն սրճեփի և քաղցրավենիքի սարքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում սրճեփի և քաղցրավենիքի սարքից գողություն կատարած անձանց ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2018թ. լույս ապրիլի 27-ի գիշերը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երևան քաղաքի կենտրոնում գտնվող ՍՊԸ-ին պատկանող սրճեփի և քաղցրավենիքի վաճառքի սարքի դռները և հափշտակել մետաղադրամ ընդունող և մանրը վերադարձնող սարքերը, որոնց մեջ եղել է կանխիկ գումար: Բացի դրանից, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հափշտակել են քաղցրավենիքի սարքի դրամատուփը, որի մեջ ևս եղել է գումար: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննության ընթացքում ստացվել են սարքի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են երեք երիտասարդներ ինչ-որ գործողություններ կատարում և հեռանում: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր որևէ տեղեկություն ունեն դեպքի վերաբերյալ, ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր