4049 դիտում
09:21 15-05-2018
Հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակը կդառնա պարտադիր, ի՞նչ է անելու կուտակայինի դեմ պայքարած Մանե Թանդիլյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսի 1-ից 1976 թվականից հետո ծնված բոլոր ՀՀ քաղաքացիների համար կուտակային կենսաթոշակը կդառնա պարտադիր:
Ժամանակին կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելու մասին օրինագիծն ԱԺ-ն ընդունեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացմամբ: Հիմա կառավարության փոփոխությունից հետո հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, այդ նախարարությունը գլխավորում է Մանե Թանդիլյանը, որը ժամանակին «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության ակտիվիստներից էր ու ակտիվորեն պայքարում էր պարտադիր կուտակայինի չեղարկման համար:
Ըստ այդմ, հետաքրքիր է՝ նա իրականություն դարձնելո՞ւ է այն, ինչի համար պայքարում էր, թե՞ անփոփոխ է թողնելու պարտադիր, բայց արդեն պարտադրված բաղադրիչը:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ տիկին Թանդիլյանից, բայց ապարդյուն, նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1779 դիտում
15:49 10-02-2022
Մի բան է բարձրացնել 2 հազար դատավորների թոշակը, և այլ բան է բարձրացնել 500-600 հազարանոց խմբի թոշակը. Փաշինյան
29861 դիտում
10:05 24-05-2018
Մանե Թանդիլյանը առաջարկում է պարտադիր կուտակայինը հետաձգել 1 տարով. «Ժողովուրդ»
56363 դիտում
13:20 11-06-2018
Արտահերթ կառավարության նիստ. հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»