Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նաև քաղաքականությամբ է զբաղվում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, ով արդեն 10 տարի է նկարահանվում է տարբեր սերիալներում, սիթքոմներում և տեսահոլովակներում, արդեն երեք տարի է՝ սկսել է նաև հետաքրքրվել քաղաքականությամբ:
«Փաստ»-ի հետ զրույցում նա նշեց, որ քաղաքականությունը նրան գրավել է, քանի որ տարիքի բերումով աճել է նաև շրջապատող աշխարհի հանդեպ ունեցած պահանջմունքը, գիտակցականության մակարդակը, ինչպես նաև իրականության հետ հաշվի նստելու «ստիպված» լինելու հանգամանքը:
«Ավելի երիտասարդ տարիքում, երբ ուզում ես իրականությունից փախչել և «չտեսնել» այն մինուսները, որոնք չես ուզում տեսնել, քաղաքականությունը չի հետաքրքրում Բայց գալիս է մի տարիք, որ այդ ամեն ինչն այլևս չնկատելը ոչ միայն հնարավոր չէ, այլև քննադատելի է»,- ասաց Ս. Պողոսյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]