2904 դիտում
17:27 17-05-2018
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը դարձել է Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի լիիրավ անդամ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լիիրավ անդամակցությունը Երեխաների օմբուդսմաններիեվրոպական ցանցին կտա նոր հնարավորություններ փորձի և անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման։
Ցանցին լիիրավ անդամակցությանը նպաստել է Պաշտպանի աշխատակազմում Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ստեղծումը, աշխատանքի ընթացքում արձանագրված արդյունքները։ Բացի այդ, նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի ընդունումը, որի համաձայն՝ Պաշտպանը դարձել է ՄԱԿ-ի երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման անկախ մշտադիտարկման մարմին։
Նշենք, որ 2009 թվականից Պաշտպանի հաստատությունը հանդիսանում էր տվյալ կազմակերպության ասոցացված անդամ, իսկ լիիրավ անդամակցությունը հնարավորություն կտա մասնակցել նաև կազմակերպության կառավարմանն ու ղեկավար մարմինների աշխատանքներին։ Ցանցին անդամագրվելու համար կարևոր աջակցություն է ցուցաբերել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
820 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
652 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
763 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված