211652_close_icon
views-count11957 դիտում article-date 23:14 17-05-2018

Դավիդ Սիլվայի երեխան 5 ամիս բուժվելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան հայտնել է, որ իր զավակը՝ Մատեոն, դուրս է գրվել հիվանդանոցից: Երեխան վաղաժամ ծնվել էր 2017-ի վերջում: Այս ամբողջ ընթացքում բժիշկները պայքարում էին մանչուկի կյանքի համար: «Վերջապես մենք տուն ենք վերադառնում: Մենք անսահման երախտապարտ ենք Կասա-դե-Սալյուդի հիվանդանոցի բժիշկների արտակարգ թիմին՝ նրանց պրոֆեսիոնալիզմի և այս երկար հինգ ամիսների ընթացքում մարդկային վերաբերմունքի համար: Շնորհակալություն»: Նախորդ տարվա վերջում «Սիթի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Սիլվային թույլ տվեց բաց թողնել մի քանի հանդիպում, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա լինել կնոջ և երեխայի կողքին:

Նմանատիպ նյութեր