211652_close_icon
views-count8842 դիտում article-date 10:36 18-05-2018

Ծառայողական մեքենաների անհարկի առատություն կա ՊԵԿ-ում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է կրճատել ծառայողական մեքենաների թիվը: «Դրանք բոլորը պետք է գույքագրել ու լուրջ կրճատումներ անել»,- ասել է նա: Թե գերատեսչություններից քանիսը կարձագանքեն այս առաջարկին, ու ինչքան ծառայողական մեքենա կկրճատվի, կերևա առաջիկայում, բայց մինչ այդ պետք է վարչապետին և նրա նորանշանակ պետեկամուտների կոմիտեի ղեկավարին հուշենք, որ նման ծառայողական մեքենաների անհարկի առատություն կա նաև ՊԵԿ-ում: Ամեն օր միկրոավտոբուսների շարասյունը (որքան տեղյակ ենք` 9 ավտոմեքենա) սպասում է ՊԵԿ-ի աշխատակիցներին՝ նրանց անփորձանք տուն տանել-բերելու համար: Փաստորեն, նրանք արտոնյալների դաս են, նրանց «պալոժ չի» հասարակական տրանսպորտով երթևեկելը: Հուսանք` այս կոմիտեն էլ կենթարկվի վարչապետի հրահանգին: Մինչ այդ հիշեցնենք, որ երբ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ, նա էլ առաջարկեց կրճատել ծառայողական մեքենաների թիվը, անցնել խնայողությունների, իսկ արդյունքը եղավ այն, որ դուրս գրվեցին, այսպես ասած, «անպետք» մեքենաները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր