Արտետան համաձայնվել է գլխավորել Լոնդոնի «Արսենալը»
«Արսենալի» նախկին կիսապաշտպան Միկել Արտետան շատ մոտ է, որպեսզի նշանակվի թիմի գլխավոր մարզիչ:
36-ամյա մասնագետը 2016թ. «Արսենալի» կազմում ավարտեց խաղային կարիերան և տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», որտեղ դարձավ Խոսեպ Գվարդիոլայի օգնականը:
Արտետան արդեն սկզբունքային համաձայնություն է տվել գլխավորել լոնդոնյան ակումբը, որտեղ 22 տարվա աշխատանքից հետո հեռանում է Արսեն Վենգերը, հայտնում է Goal.com-ը:
Կողմերն առայժմ պայմանագիր չեն ստորագրել, սակայն նշանակման մասին կարող է հայտարարվել մոտ ժամանակներս:
Սպասվում է, որ Արտետան «Արսենալ» կբերի իր մարզչական շտաբը, որտեղ կարող է ընդգրկվել նաև թիմի ներկայիս կիսապաշտպան Սանտի Կասորլան: Վենգերի հետ աշխատած Սթիվ Բոուլդի և Յենս Լեմանի ապագան հարցականի տակ է: