Արսեն Վենգեր. Արտետան «Արսենալը» գլխավորելու բոլոր հատկանիշներն ունի
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է իր հավանական փոխարինողին՝ Միկել Արտետային:
«Նա ունի բոլոր հատկանիշները, որպեսզի աշխատի այդ պաշտոնում: Կարծում եմ, նա մարզչի գլխավոր հավակնորդներից մեկն է: Նա միշտ առաջատար է եղել, հրաշալի գիտի ակումբը, կրքոտությամբ է վերաբերվում ֆուտբոլին:
Նա ակումբի ավագն է եղել և գիտի, թե ինչ պետք է անել թիմի զարգացման համար: Ինչ վերաբերում է նրա փորձին, ապա նա աշխատել է որպես Գվարդիոլայի օգնական, ինչպես նաև փորձել է կիսվել իր փորձով, երբ միասին էինք աշխատում:
Ընդհանուր առմամբ, կարծում եմ, նա ունի բոլոր անհրաժեշտ հատկանիշները: