6436 դիտում
08:35 19-05-2018
Թուրքիան հաքերային հարձակում է գործել «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության վրա. «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգների «Ի պաշտպանություն քրիստոնյաների» ոչ կառավարական կազմակերպությունը մեղադրել է Թուրքիային իրենց կայքեջի, ինչպես նաև աշխատակիցների սոցցանցերի և էլեկտրոնային հասցեների դեմ հաքերային հարձակում իրականացնելու մեջ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Կազմակերպության գործադիր տնօրեն Ֆիլիպ Նասիֆի խոսքով, հարձակման արդյունքում, իրենց կայքը, էլեկտրոնային հասցեներն ու սոցցանցերում աշխատակիցների անձնական էջերը մի քանի ժամ անհասանալի էին կամ դրանց վրա տեղադրված էր Թուրքիայի դրոշը.
«Մենք նման գործողություններն անընդունելի ենք համարում: Դրանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Թուրքիայի համար անտանելի է խոսքի ազատությունը»:
Նասիֆը հիշեցնում է, որ ընդամենը մեկ օր առաջ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության նախաձեռնությամբ Միացյալ Նահանգների Սենատում քննարկում էր կազմակերպվել Թուրքիայում մարդու իրավունքների դեմ ճնշումների վերաբերյալ: Քննարկումների ընթացքում ԱՄՆ-ի սենատորներ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ խոսել են Թուրքիայի իշխանությունների կողմից մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների դեմ իրականացվող լուրջ ճնշումների մասին:
Ասուլիսին գործընկերներին աջակցելու էին եկել նաև հայկական և հունական կազմակերպությունների ներկայացուցիչները: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի կարծիքով, Թուրքիայի իշխանությունների նման գործելաոճը նոր չէ.
«Այնտեղ, որտեղ Թուրքիայի իշխանությունները չեն կարողանում ճնշել կամ գնել, նրանք փորձում են լռեցնել մարդկանց՝ այդ թվում և հաքերային հարձակումների միջոցով»:
Առ այժմ Ֆիլիպ Նասիֆի խոսքով իր կազմակերպությունը զբաղված է հաքերային հարձակման հետ կապված տեղեկությունների հավաքագրմամբ, որից հետո նախատեսում է դիմել ԱՄՆ-ի իրավապահներին՝ գործին իրավական բնույթ տալու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար.
«Ես նորություն ունեմ Թուրքիայի համար. Այն, ինչ աշխատում է Թուրքիայում, Միացյալ Նահանգներում չի աշխատելու: Մենք շարունակելու ենք պայքարը»:
Նյութը հրապարակելուց առաջ «Ամերիկայի Ձայն»-ը մեկնաբանություններ էր խնդրել նաև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունից, որոնք մինչ այս ժամը չէին ստացվել: Նշենք սակայն, որ մեղադրանքները հիմնված են միայն «Ի պաշտպանություն քրիստոնյաների» ոչ կառավարական կազմակերպության հայտարարության վրա, որն առ այժմ իրավապահ մարմիններին չի դիմել:
Նմանատիպ նյութեր
2767 դիտում
10:56 06-12-2017
Վաշինգտոնում քննարկվել են Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հալածանքների խնդիրը. «Ամերիկայի ձայն»
1503 դիտում
08:59 28-03-2019
ԱՄՆ-ը կարևորում է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպանությունը. «Ամերիկայի ձայն«
1143 դիտում
09:15 13-01-2015
Հաքերային հարձակում՝ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության Twitter-յան էջի վրա
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»