211652_close_icon
views-count14915 դիտում article-date 08:56 19-05-2018

Նման խոսակցություն չի եղել. աբսուրդ բաների մասին եք խոսում. Ֆելիքս Ցոլակյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՀՀԿ խմբակցության ներսում չեն կարող հաշտվել այն փաստի հետ, որ, հակառակ իրենց որոշման, պատգամավորներից գեներալ Ֆելիքս Ցոլակյանն ԱԺ-ում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկեց: Ըստ օդում կախված լուրերի` ՀՀԿ-ում այս հարցը քննարկվել է, և որոշվել է Ցոլակյանից ետ պահանջել ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրական ծախսերը հոգալու համար տրված 200 հազար դոլար գումարը: Օդում կախված լուրերի համաձայն` Ցոլակյանը հրաժարվել է այն վերադարձնել` ասելով, որ ինքն այդպես ձայներ է բերել ՀՀԿ-ին, ընդ որում՝ խոսքը բավական լուրջ ձայների մասին՝ 11.7 հազար քվե: Ի վերջո, պայմանավորվածություն է եղել, որ նա վերադարձնելու է գումարի կեսը: Ցոլակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հերքել է այս լուրերը՝ ասելով. «Երբևիցե նման խոսակցություն չի եղել: Աբսուրդ բաների մասին եք խոսում»: Նկատենք, որ ՀՀԿ-ից նման դրսևորումները սպասելի են: Ի վերջո, այս կուսակցությունը վերջին քսան տարիների ընթացքում շարժվել է հենց իր սեփական օրենքներով` թաղվելով քաղաքական կոռուպցիայի մեջ»: [b]Մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր