103311 դիտում
09:10 19-05-2018
Վարկերի տոկոսների վճարումը մեկ տարով կարող է սառեցնե՞լ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս ժողովրդական շարժման օրերին, ի թիվս այլ հարցերի, Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները ոչ մեկ անգամ անդրադարձել են վարկերի խնդրին՝ հատկապես շեշտադրելով գյուղատնտեսական ու սպառողական վարկերի բարձր տոկոսադրույքները, որոնց տակ «ճկռում» է մեր ազգաբնակչության գերակշիռ մասը:
«Փաստ» օրաթերթի ունեցած հավաստի տվյալներով, կառավարությունում արդեն իսկ սկսվել են քննարկումները այդ հարցի կապակցությամբ: Մասնավորաբար, որպես առավել հավանական տարբերակ վարչապետը դիտարկում է հետևյալ քայլերի հերթականությունը Նախ, ԿԲ–ի և առևտրային բանկերի հետ քննարկելով՝ որոշում կայացնել մեկ տարով սառեցնել բոլոր գյուղատնտեսական և սպառողական վարկերի տոկոսների վճարումները:
Այդ ընթացքում մարդիկ կվճարեն միայն մայր գումարը: Միևնույն ժամանակ նոր վարկ չի տրամադրվի այդ «ակցիայից» օգտված քաղաքացիներին: Եվ վերջապես, նշյալ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերանայել վարկերի տոկոսադրույքները, որոնք աշխարհում ամենաբարձրերից են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2515 դիտում
13:28 13-12-2018
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ուսանողական վարկերի տոկոսների նվազեցման մասին
18361 դիտում
17:55 13-03-2020
Վարկերի տոկոսների մարումը պետք է սառեցվի առնվազն 3 ամիս ժամանակով. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
997 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»