Սիրիայում տեղակայված իրանական ռազմաբազայում հզոր պայթյուններ են հնչել
Այս գիշեր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից ոչ հեռու՝ Նաջա շրջանում տեղակայված իրանական ռազմաբազայում ուժգին պայթյուններ են հնչել։ Այդ մասին հայտնել է Sky News Arabia-ն։
Ըստ տեղեկությունների՝ պայթյունների արդյունքում վնասվել է Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ստորաբաժանմման շտաբը։
Բացի այդ, վնասվել է Պետական անվտանգության դրոցի շենքը, որը հարակից է բազային։
Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։