33864 դիտում
14:29 22-05-2018
Երևանում բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. բախումից հետո հետիոտնը վրաերթի է ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 22-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 35 NF 511 համարանիշի և Toyota մակնիշի 11 DD 909 համարանիի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 մեքենաների բախումից հետո 1 հոգի վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց։
Վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, սակայն վերջինս հերքում է, որ ինքն է եղել վթարի մեղավորը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+