29322 դիտում
21:29 11-10-2023
Երևանում Toyota Camry-ի և Opel Zafira-ի բախումից հետո Toyota-ն վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի և հայտնվել կանաչ գազոնում. վիրավորներից 3-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ հոկտեմբերի 6-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարից հետո վրաերթեր են տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է , որ բախումից հետո Toyota-ն վրաերթի է ենթարկել հետիոտներ 6-ամյա Ադելինա Գ.-ին, 34-ամյա Մարիամ Մ-ին, 31-ամյա Անահիտ Թ.-ին, 1-ամյա Սառա Բ.-ին և 10-ամյա Անահիտ Գ.-ին, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 6-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել էին 24-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած Toyota Camry մակնիշի և 47-ամյա Էրիկ Թուխիկյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։Տեղում ծառայություն էին կատարել նույն վաշտի պարեկներ Գոհար Արզումանյանն ու Հայկ Սուքիասյանը։ Պարեկներին հաջողվել էր դեպքի վայրից հեռացնել հետաքրքրասեր վարորդներին, ովքեր ավտոմեքենաները փորձում էին կայանել՝ խոչընդոտ ստեղծելով երթևեկության համար։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բախման հետևանքով Toyota-ն հայտնվել է բաժանարար գոտում՝ կանաչ զանգվածի վրա, ավտոմեքենաներից մեկի անվահեծանն էլ կոտրվել է։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։