211652_close_icon

ՕՐՎԱ ԿԱԴՐ. Գյումրիում հանդիպելու են հայ ազգի լեգենդներ, աշխարհահռչակ մաեստրո Տիգրան Մանսուրյանն ու Արցախի հերոս Կոմանդոսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count9346 դիտում article-date 15:00 22-05-2018
Գյումրու պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը կարճ ժամանակում կարողացավ իր աշխատանքային կոլեկտիվի հետ նոր շունչ տալ թատրոնին։ Իզուր չեն գյումրեցիները նրա մասին ասում. «Նա էլ ժողովրդի նման խենթ ու խելառ է։ Իսկ խենթ ու խելառ մարդը կյանքում չի սխալվում։ Նրա շնորհիվ գյումրեցիներս բազմաթիվ լեգենդների տեսանք թատրոնում։ Ու հիմա անհամբեր սպասում ենք «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը, որի գլխավոր փորձը թատրոնում արդեն կատարվում է»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկայացմանը ներկա են լինելու հայ ազգի կենդանի լեգենդներ, աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ու Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ ժողովրդի սիրելի Կոմանդոսը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր