211652_close_icon
views-count4289 դիտում article-date 18:56 22-05-2018

Ալեգրին «Յուվենտուսի» ղեկավարությանը խնդրել է վերադարձնել Պոգբային

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հստակեցրել է ակումբի տրանսֆերային նպատակներն այս ամռանը: Իտալացի մասնագետը ակումբի ղեկավարությանը խնդրել է «Լացիոյից» ձեռք բերել կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին կամ թիմ վերադարձնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային: 23-ամյա սերբ ֆուտբոլիստին ձեռք բերելը բարդ խնդիր է. նրան հավակնում են մի շարք եվրոպական թոփ-ակումբներ, իսկ «Լացիոն» նրա համար պահանջում է 80-100 մլն եվրո: Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդում» ոչ միանշանակ մրցաշրջան անցկացրեց և՝ տարբեր տեղեկություններով, ցանկանում է փոխել ակումբը: Նա նաև բավական բարդ հարաբերություններ ունի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Բացի այս երկու խաղացողներից, «Յուվենտուսը» որպես այլընտրանք դիտարկում է ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի, «Ռոմայի» և «Ռեալի» ֆուտբոլիստներ Լորենցո Պելեգրինիի և Մատեո Կովաչիչի թեկնածությունները:

Նմանատիպ նյութեր