12663 դիտում
09:57 23-05-2018
Ալեն Սիմոնյանը պատգամավորի մանդատից հրաժարվել է հեռահար նպատակով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարծես թե արդեն ուրվագծվում է, որ թավշյա հեղափոխության շրջանակներում առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Բանն այն է, որ երեկ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վայր դրեց պատգամավորական մանդատը: Նա ասել է, որ շարունակելու է աշխատել Երևանի ավագանիում: Ակնհայտ է, որ Սիմոնյանը պատգամավորական մանդատից հրաժարվել է ոչ այնքան ավագանիում աշխատելու, այլ շատ ավելի հեռահար նպատակով, Մարգարյանի հրաժարականից հետո զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը: Ի դեպ, Սիմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում ևս չէր բացառել այդ հնարավորությունը:
«Ես որևէ հավակնությունների մասին չեմ կարող ասել, ես կարող եմ ասել, որ ժամանակին, երբ «Ելքը» մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին, ես եղել եմ քաղաքապետի թեկնածուներից մեկը, և, այո, եթե կուսակցությունը որոշի նման պատասխանատվություն ինձ վրա դնել, ես միգուցե համաձայնեմ»,- ասել էր նա:
Նա նաև տրամաբանական էր համարել, որ այս ֆոնին Տարոն Մարգարյանը ևս պետք է հրաժարական տա: Նշենք, որ խոսելով Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, «Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետևի այդ հորդորին»: Իսկ ավելի վաղ Փաշինյանը պնդել էր, որ Մարգարյանն «ընտրակաշառքով է ընտրվել»:
Մինչ այդ նկատենք՝ Ալեն Սիմոնյանի մանդատը վայր դնելուց հետո հետաքրքիր պատկեր է ստեղծվում թիվ 4 ընտրատարածքում: Նա հենց այս ընտրատարածքից դարձավ պատգամավոր՝ որպես վարկանիշային թեկնածու հաջորդելով Նիկոլ Փաշինյանին: Այժմ Ալեն Սիմոնյանին հաջորդում են անձինք, ովքեր այս պահին պաշտոններ են զբաղեցնում՝ Էդուարդ Աղաջանյան (վարչապետի աշխատակազմի ղեկավար), Տիգրան Ավինյան (փոխվարչապետ)»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5169 դիտում
12:15 15-01-2019
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Վահագն Գրիգորյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու պատճառը
6705 դիտում
09:30 16-10-2018
Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել․ սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»