3449 դիտում
15:30 28-05-2018
Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը պատիվ է համարում նոր պաշտոնում աշխատելը
Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը պատիվ է համարում նոր պաշտոնում աշխատելը: Այս մասին նա նշեց Սարդարապատի հուշահամալիրում՝ լրագրողների հետ զրույցում:
«Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին այս փառապանծ տոնի կապակցությամբ: Սա մեր հաղթանակների սկիզբն է և կարծում եմ, որ բոլոր ժամանակներում մենք պարտադրված ենք միայն տոնել հաղթանակներ: Ինչ վերաբերում է իմ պաշտոնին, ապա ցանկացած պաշտոն, որտեղ քեզ հնարավորություն են ընձեռում հայրենիքին ծառայելու, ապա դա մեծ պատիվ է»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Լրագրողների խնդրանքով Մովսես Հակոբյանն իր կարծիքը հայտնեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակման մասին: «Բանիմաց սպա է, կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,-ասաց Մովսես Հակոբյանը:
Լրագրողները նաև հարցրեցին, թե ԱԱԾ բացահայտումները գուցե նաև հասնեն պաշտպանության ոլորտ, որը զերծ չէ կոռուպցիայից, արդյո՞ք այս առումով մտահոգություններ կան, Մովսես Հակոբյանը նշեց, որ լրագրողների մտահոգություններն անտեղի են: Ճշտող հարցին, թե այսինքն՝ բանակը զե՞րծ է կոռուպցիայից, Մովսես Հակոբյանն ավելացրեց, որ բոլոր դեպքերում որքան ինքը տիրապետում է՝ այո:
«Ամեն դեպքում ես իրավաբան, դատախազ, դատավոր չեմ, կան իրավապահ մարմիններ, որոնք բոլոր գնահատականները կտան»,-ասաց նա: Լրագրողները նկատեցին, որ մտավախություն չունի, որ այդ բացահայտումներն անձնապես իրեն կհասնեն, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ընդհանրապես ինձ մոտ վախի «չիպը» հանված է»:
Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:
Մովսես Հակոբյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ էր նշանակվել ՀՀ Նախագահի 2016 թ. հոկտեմբերի 3-ի հրամանագրով: Մինչ այդ նա 2015 թ. հունիսի 15-ից զբաղեցնում էր գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: 2017 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հակոբյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում:
Նմանատիպ նյութեր
15909 դիտում
21:36 24-05-2018
Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին