6162 դիտում
11:10 16-06-2015
ԼՂՀ ՊԲ հրամանատարի պաշտոնից նոր պաշտոնում նշանակված Մովսես Հակոբյանը ինչո՞ւմ է հորդորում մեկ վայրկյան անգամ չկասկածել
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԼՂՀ ՊԲ հրամանատարի պաշտոնից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակված Մովսես Հակոբյանը վստահ է, որ իրեն փոխարինողը եւս արժանի է այդ պաշտոնին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը:
Դիտարկմանը, թե չնայած սահմանում տիրող իրավիճակին՝ ՀՀ եւ ԼՂՀ բնակչությունը իրենց ապահո՞վ էր զգում իր հրամանատարության ներքո, արձագանքեց. «Մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ նոր հրամանատարի ժամանակ էլ է այդպես լինելու»:
Հարցին, թե դժվար չէ՞ր նախկին պաշտոնը թողնել, հատկապես այն դեպքում, երբ մեծ վաստակ ունի, ավելացրեց. «Զինվորական ծառայությունը դա է պահանջում՝ պետք է լինել այնտեղ, որտեղ որ նշանակում են»:
ԼՂ ՊԲ հրամանատարի պաշտոնում Մովսես Հակոբյանին հենց Լյովա Մնացականյանն էլ կփոխարինի:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ նախագահ Սերժ Սարգսյանն հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Այս մասին տեղեկացել էինք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նմանատիպ նյութեր
3449 դիտում
15:30 28-05-2018
Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը պատիվ է համարում նոր պաշտոնում աշխատելը
19241 դիտում
19:30 28-02-2021
Ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին. Վալերիյ Օսիպյան. Hraparak.am
Այս բաժնից
859 դիտում
10:29 10-01-2025
Մորուքը սափրած Փաշինյանը իր իսկ կողմից փչած խաղաղության օրակարգը պայթեցրեց. Արշակ Սարգսյան
913 դիտում
09:39 10-01-2025
Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ
670 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է