Երկու շվեյցարացի Ռուսաստան ֆուտբոլի կգնան տրակտորով, իսլանդացիները՝ «Նիվայով»
Իսլանդիայից և Շվեյցարիայից երկրպագուները մտադիր են Ռուսաստան հասնել ոչ ստանդարտ տրանսպորտով:
Մասնավորապես, Շվեյցարիայի հավաքականի երկրպագու Վերներ Ցիմերմանը պլանավորում է տրակտորով հասնել Կալինինգրադի շրջան, որտեղ հունիսի 22-ին շվեյցարացիները հանդիպելու են Սերբիայի հետ: Վերներն ու իր ընկերը հաշվել են, որ 1800 կմ տարածությունը անցնելու համար կպահանջվի մոտ երկու շաբաթ:
Իսկ Իսլանդիայի հավաքականի երկու երկրպագու՝ Կրիստբյոր Հյարտասոնը և Գրետար Յոնսոնը 2018թ. աշխարհի առաջնությանը կժամանեն «Նիվայով», որը նրանք շահել են տեղի տուրօպերատորից: Լաստանավով նրանք կհասնեն Դանիա, այնտեղից՝ Գերմանիայի և Լեհաստանի միջով՝ Ռուսաստան:
Նրանք պետք է հաղթահարեն 15 հազ. կմ տարածություն: Իսլանդիայի հավաքականը իր հանդիպումները կանցկացնի Մոսկվայում, Վոլգոգրադում և Ռոստովում: