211652_close_icon
views-count23017 դիտում article-date 10:46 29-05-2018

Ալավերդի քաղաքում գեղեցիկ տոնակատարություններով նշեցին Հանրապետության օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 28-ին, տոնական տրամադրություն էր տիրում նաև Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Ալավերդու մշակույթի տանը հավաքվել էր քաղաքի ղեկավարությունը, մտավորականությունը, ինչպես նաև հասարակ քաղաքացիներ։ Միջոցառման մեկնարկին հանդես եկավ Ալավերդու քաղաքային թատրոնի դերասանական խումբը, որը ներկայացրեց «Իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք» թատերական կոմպոզիցիան՝ ռեժիսոր Հրաչյա Պապինյանի գլխավորությամբ։ Այնուհետև դահլիճ բերվեց Հայաստանի Հանրապետության դրոշը և հնչեց Հայոց օրհներգը, ինչից հետո Տեր Միքայել քահանա Շաղոյանը Տերունական աղոթքը բարձրաձայնեց և շնորհավորեց բոլորին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Քաղաքապետ Սասուն Խեչումյանը շնորհավորական խոսք ուղղեց ներկաներին և պատվոգրեր ու գավաթներ հանձնեց օրեր առաջ տեղի ունեցած սպորտային միջոցառման հաղթողներին։ Նրանց մեջ էր նաև Դավիթ Ավետիքյանը, ով Ուկրաինայում տեղի ունեցած Աշխարհի եռամարտի առաջնությանը հռչակվել է չեմպիոն։ Դ. Ավետիքյանին հանձնվեց նաև դրամական պարգև ու պատվոգիր։ Այնուհետև շնորհավորական խոսքով հանդես եկավ ԵԿՄ Թումանյանի մասնաճյուղի ղեկավարի տեղակալը, ով ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից մեդալներ փոխանցեց ԵԿՄ անդամներին։ Նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից Արթուր Ստեփանյանին հանձնվեց «Վազգեն Սարգսյան» մեդալ։ Միջոցառումը շարունակվեց «Հրաշամանուկներ» պարային խմբի, Ալավերդու Երգի թատրոնի, ինչպես նաև «Լազուր» ժողգործիքների համույթի և Ալավերդու դհոլահարների խմբի մասնակցությամբ։ Ալավերդու մանկապարտեզների սաները օրվա թեմայով գեղանկարչական ստեղծագործություններ էին ներկայացրել, որոնք փակցվել էին մշակույթի տան պատերին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 182+
182+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր