211652_close_icon
views-count108803 դիտում article-date 11:19 29-05-2018

«Կասկադյորական» վթար Երևանում. Lexus-ը բախվել է Opel-ին, ավտոտնակի տանիքից գցել ցած, ինքն էլ գլխիվայր հայտնվել Opel-ի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 30 շենքի բակում ավտոմեքենան ընկել է մեկ այլ ավտոմեքենայի վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Արսեն Գևորգյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Lexus մակնիշի 71 AT 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կայանված Opel Astra մակնիշի 35 LG 450 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ Opel-ը ցած է ընկել, Lexus-ն էլ գլխիվայր շրջվելով՝ ընկել է Opel-ի վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Lexus-ը վարել է աղջիկ, ով թեթև մարմնական վնասվածք է տստացել ձեռքի շրջանում, սակայն հրաժարվել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների օգնությունից՝ հայտարարելով, որ իրեն լավ է զգում։ Այս պահին փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր