211652_close_icon
views-count4703 դիտում article-date 20:14 29-05-2018

ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենն արդյունավետ է համարել Պաշտպանի աշխատանքը

Մայիսի 28-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպոլոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող համատեղ ծրագրերը կապված խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, կալանքների պրակտիկայի բարեփոխման հետ և այլն: Հայաստանում ապրիլ և մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված՝ Քրիստոս Ջիակումոպոլոսն ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերը հավաքների մասնակիցների իրավունքների երաշխավորման, հանդուրժողականության մթնոլորտի ապահովման հարցերում: Կարևորվել է Պաշտպանի ցուցաբերած անաչառ մոտեցումն ու արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև արագ արձագանքը խնդիրներին: Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել գլխավոր տնօրենին աջակցության և Պաշտպանին աշխատանքին հետևելու ու այն գնահատելոու համար: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը և առավել ակտիվացնել համատեղ աշխատանքը:

Նմանատիպ նյութեր