1677 դիտում
22:48 25-03-2019
ԵԽ Մարդու իրավունքների տնօրենն արժեքավոր է համարել Մարդու իրավունքների պաշտպանի փորձը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօրընդունելէ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների տնօրեն Քրիստոֆ Պուարելին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից համատեղ իրականացվող ծրագրերը կանանց, ազատությունից զրկված անձանց և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Կողմերը անդրադարձել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե ներկայացվող հատուկ դիրքորոշումներին, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման անկախ գնահատականներին:
Քրիստոֆ Պուարելը արժեքավոր է համարել Մարդու իրավունքների պաշտպանի փորձը ևպատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակցության շրջանակը:
Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԵԽ Մարդու իրավունքների տնօրենին ձևավորված արդյունավետ համագործակցության համար և բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության և երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից