25052 դիտում
22:44 30-05-2018
Վանաձորի թիվ 27 դպրոցի «SMART» դասարանում ամփոփեց «KODU» ծրագրավորման դասընթացը. տնօրենը շնորհակալություն հայտնեց խմբակավարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` մայիսի 30-ին, Վանաձորի թիվ 27 դպրոցի «SMART» դասարանում խբակավար Լուսինե Պետրոսյանը ամփոփեց «KODU» ծրագրավորման դասընթացը և նրա գործիքակազմը:
Դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները, շաբաթական 2 օր ուսումնասիրելով ծրագիրը, հնարավորություն ստացան ամուր հիմք դնել ծրագրավորման ավելի բարդ լեզուների ուսումնասիրման համար:
Երեխաները իրենց կողմից ստեղծած ծրագրերը խաղի տեսքով ներկայացրեցին դպրոցի տնօրինությանը, ուսուցչական կազմին, ծնողներին:
Տնօրեն Գարեգին Քարհանյանը շնորհավորեց խմբավար Լ.Պետրոսյանին, վկայականներ հանձնեց երեխաներին, իր խոսքում նշեց, որ այսքան կարճ ժամանակահատվածում կրեատիվ և կազմակերպչական հմտությունները նա կարողացավ փոխանցել երեխաներին:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
7879 դիտում
20:25 27-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (29.12.2024 թ․)