Ավստրիական զինուժը փակելու է Վիեննայի ողջ օդային տարածքը՝ Պուտինի այցելության ժամանակ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ավստրիա ուղեկցվելու է անվտանգության բացառիկ միջոցներով:
Ինչպես հայտնել է ավստրիական պաշտպանության նախարարությունը, երկրի զինված ուժերը Վիեննայի վրա փակելու են ամբողջ օդային տարածքը, երբ այնտեղ լինի ռուսաստանցի ղեկավարը:
Պուտինի այցը կկայանա հունիսի 5-ին: Այդ օրը թռիչքները Վիեննայի վրա սահմանափակ են լինելու, նշել է Ավստրիայի ՊՆ ներկայացուցիչ Մայքլ Բաուերը:
Նրա խոսքով, Վիեննայի երկինք են բարձրացվելու 10 ռազմական ինքնաթիռ և յոթ ուղղաթիռ: Ցամաքում գործելու են հետախուզության բազմաթիվ ռադարներ և հերթապահություն են իրականացնելու 800 զինվոր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Am Dienstag überwacht das #Bundesheer zum Schutz des russischen Präsidenten Wladimir Putin ein Flugbeschränkungsgebiet. 10 Flugzeuge und 7 Hubschrauber, Aufklärungs- und Zielzuweisungsradar und 800 Soldaten sind dazu im Einsatz. pic.twitter.com/utWVnsIa1E
— Michael Bauer (@Bundesheerbauer) June 3, 2018