211652_close_icon
views-count31883 դիտում article-date 19:40 04-06-2018

Արտակարգ դեպք Լոռու մարզում. բնակարանում գազատար խողովակից հայտնաբերել են տանտիրուհու կախված դին

Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասի 2-րդ զանգվածի 1-ին շենքի 2-րդ բնակարան, որտեղ հայտնաբերել են նշված բնակարանի բնակչուհու դին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները։ Ոստիկանները նշված բնակարանի ճաշասենյակի մուտքի վերևով անցնող գազատար խողովակից կախված վիճակում հայտնաբերել են նույն բնակարանի բնակչուհի՝ 68-ամյա Լ. Չ.-ի դին։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր