211652_close_icon
views-count13288 դիտում article-date 22:15 04-06-2018

Պուտինը 6 գեներալի թոշակի է ուղարկել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուժային կառույցների 6 գեներալի թոշակի է ուղարկել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին՝ տեղեկացնելով, որ պաշտոնից ազատվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վլադիմիր Ստեփանովը, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Ալեքսանդր Չուպրիյանը: Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է նաև Ղրիմի հարցերով ներքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Աբիսովին, Կեմերովոյի ԱԻՆ ծառայության ղեկավար Ալեքսանդր Մամոնտովին, Քննչական կոմիտեի կադրերի բաժնի ղեկավար Վիկտոր Դոլժենկոյին: Պաշտոններից ազատվել են նաև Ղրիմի ԱԻ ղեկավար Սերգեյ Շախովը, ինչպես նաև ՌԴ ներքին գործերի նախարարության ֆինանսատնտեսական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Նադեժդա Ռոմաշովան:

Նմանատիպ նյութեր