Արցախի նախագահը ընդունել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:
Արցախի նախագահի [url=http://www.president.nkr.am/am/news/workingMeetings/3969/]կայքէջի[/url] փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը շնորհավորել է գեներալ Դավթյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են «բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: