211652_close_icon
views-count2825 դիտում article-date 23:33 05-06-2018

Հարկադիր կատարման ծառայությունը մայիսին ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 10870 դիմում և գրություն

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մայիս ամսվա ընթացքում Ծառայությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 10870 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 1915 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 67 բողոքի: 2018 թվականի մայիս ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 5436 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր