3816 դիտում
21:23 05-06-2018
Ասկերանի դպրոցի աշակերտները խորհրդարանի նախագահից ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանում ընդունել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտներին և մասնագիտական կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Աիդա Գյանջյումյանին:
Խորհրդարանի ղեկավարը նախ ողջունել է աշակերտների՝ իշխանության տարբեր թևերի հետ հանդիպելու և առաջին ձեռքից հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու նախաձեռնությունը, իսկ այնուհետև, նրանց իսկ առաջարկությամբ, խոսել երկրի պետական բյուջեի հաստատման և դրա կատարման հաշվետվողականության մասին:
«Երիտասարդությունը զինված է, եթե տեղեկացված է»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը՝ խոսելով բյուջեի ձևավորման հիմնական աղբյուրների ու մեխանիզմների մասին:
Հանդիպման ընթացում աշակերտներն ԱԺ նախագահին են առաջադրել այլ երկրների բուհերում սովորելու համար նախատեսվող ֆինանսավորմանը, Արցախում հեռուստատեսային ինտելեկտուալ խաղերի կազմակերպմանը, համալսարան-դպրոց-խորհրդարան կապին, Հայաստանում մշակութային նախագծերի մասնակցությանը վերաբերող հարցեր և առաջարկություններ:
Հանդիպումից հետո աշակերտներն այցելել են ԱԺ նախագահի աշխատասենյակ, այնուհետև եղել նիստերի դահլիճում և լուսանկարվել խորհրդարանի ինստաշրջանակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
439 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1048 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
724 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել