211652_close_icon

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում կհանդիպի հայ ուսանողների հետ

views-count3620 դիտում article-date 22:41 05-06-2018
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 6-ից 7-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Այցելության ընթացքում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումներն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Պետական Դումայի պատգամավորների և Դաշնային Խորհրդի սենատորների հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ:

Նմանատիպ նյութեր