211652_close_icon

Ճանապարհային երթևեկության անվտանգությանն ուղղված օրենքների նախագծերի քննարկում Ազգային ժողովում

views-count1837 դիտում article-date 13:11 18-03-2025
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը մարտի 17-ին Ազգային ժողովում մասնակցել է, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը։

Նախաձեռնության հեղինակներ՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Սերգեյ Բագրատյանը նշել են, որ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ավտոմեքենաների լրացուցիչ նվագարկիչներից, ուժեղացուցիչներից և բարձրախոսներից հնչող բարձր երաժշտությունը խախտում է հասարակական անդորրը, դժվարացնում հատուկ ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցների ազդանշաններին արձագանքելը։

Փոփոխություններով նախատեսվում է, որ նման դեպքերը կունենան առավել խիստ օրենսդրական արձագանք։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագծերը բերել վերջնական տեսքի և ներկայացնել ԱԺ քննարկմանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր