215596 դիտում
22:57 05-06-2018
Երկրաշարժ Լոռու մարզում
Րոպեներ առաջ երկրաշարժ գրանցվեց Հայաստանում:
Ցնցումները զգալի էին Լոռու մարզում՝ Վանաձորում ու Սպիտակում:
Ուժգին ցնցմանը հաջորդեց երկրորդ ցնցումը:
Հունիսի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:40-ին, (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:40-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.55 0 և արևելյան երկայնության 46.86 0 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Զաքաթալա քաղաքից 20կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Տավուշի մարզում` 4-5 բալ, Լոռու մարզում ՝ 3-4 բալ, Շիրակի, Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում՝ 2-3 բալ: