16218 դիտում
12:56 06-06-2018
Հատուկ քննչական ծառայության պետը հրաժարական է տվել
Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, նա այլևս նպատակահարմար չի գտնում շարունակել հետագա ծառայությունը:
Շահինյանի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ,
Հատուկ քննչական ծառայությունը վերջին 5 տարիների գործունեությամբ ապացուցել է, որ հավատարիմ է մնացել դեռևս 2013թ.-ից որդեգրած իր կարևորագույն առաքելությանը` հակակոռուպցիոն ռազմավարությանը` հետևողականորեն շարունակելով նոր ձեռքբերումներ արձանագրել այս ոլորտում:
Ես ուրախ եմ, որ ինչպես շատ այլ առիթներով, այնպես էլ այժմ կարող եմ պարզ ճակատով հայտարարել` մեր երկրի իրավապահ քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը վերջին տարիներին այնքան արդյունավետ է եղել իրենց համակարգում, որքան ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Նմանատիպ նյութեր
24566 դիտում
09:28 01-08-2015
Հատուկ քննչական ծառայության պետը վստահ է. «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1274 դիտում
20:22 10-07-2015
Վերապատրաստման դասընթացներ` Հատուկ քննչական ծառայության քննչական կորպուսի համար