211652_close_icon
views-count3703 դիտում article-date 21:20 06-06-2018

Անգլիայի հավաքականի խաղացողը ընտանիքին Ռուսաստան չի տանի ռասիզմի պատճառով

«Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Դենի Ռոուզը որոշել է իր ընտանիքին չտանել Ռուսաստան՝ 2018թ. աշխարհի առաջնությանը: «Իմ համար ես հանգիստ եմ: Սակայն ընտանիքիս ասացի, որ չեմ ցանկանում, որպեսզի նրանք գան՝ ռասիզմի պատճառով: Ինչ ասես, որ չի կարող պատահել: Հայրս իսկապես հիասթափվեց: Ես դա հասկացա նրա ձայնից: Նա ասաց, որ միգուցե այլևս հնարավորություն չունենա ինձ տեսնել աշխարհի առաջնությունում: Երբ դա լսում էի, լացս գալիս էր: Շատ ցավալի է, բայց սա է իրավիճակը: Ես չեմ ցանկանում ապրումներ ունենալ իմ ընտանիքի անվտանգության առթիվ՝ խաղերին նախապատրաստվելու ընթացքում», ասել է Ռոուզը:

Նմանատիպ նյութեր