Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի տնտեսության 4.1% աճ․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հրապարակվել է Համաշխարհային բանկի՝ Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը։ Այդ փաստաթղթում կանխատեսվում է ՀՀ տնտեսության 4.1% աճ 2018-ին, իսկ 2019 և 2020-ին՝ 4%։
Ադրբեջանում այս տարի կանխատեսվում է 1.8 տոկոս աճ, հաջորդող երկու տարիներին՝ 3.8 և 3.2 տոկոս, Թուրքիայում 2018-ին ըստ կանխատեսումների կգրանցի 4.6 տոկոս աճ, հաջորդ երկու տարիներին՝ 4 տոկոս, Վրաստանում՝ այս տարի 4.5 տոկոս, 2019-ին՝ 4.8 տոկոս, 2020-ին՝ 5 տոկոս, Ռուսաստանում այս տարի կգրանցվի 1.5 տոկոս տնտեսական աճ, հաջորդող երկու տարիներին՝ 1.8 տոկոս։
Ըստ զեկույցի, համաշխարհային տնտեսության աճի տեմպը դանդաղել է, այն կլինի 3.1 տոկոս։ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, տնտեսական աճն ավելի չափավոր կդառնա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]