Արժույթի միջազգային հիմնադրամը Եվրոպայի հաշվին համաշխարհային տնտեսության զգալի աճ է կանխատեսում
Հենց Եվրոպան կդառնա այն «լոկոմոտիվը», որի միջոցով համաշխարհային էկոնոմիկայի վիճակը զգալիորեն կբարելավվի։ Նման կարծիք են հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի վելուծաբանները, գրում է գերմանական հեղինակավոր Deutche Welle պարբերականը։
Ըստ նրանց՝ աշխարհը ներկա պահին գտնվում է վերջին 10 տարիների ամենամասշտաբային «թռիչքի» նախաշեմին։
ԱՄՀ-ի զեկույցում նշվում է, որ բարձրացվել է տնտեսության աճի կանխատեսման մակարդակը և, ըստ դրա, ընթացիկ 2017 թվականին այն պետք է կազմի 3.5 տոկոս, իսկ հաջորդող՝ 2018 թ-ին՝ 3.6 տոկոս։
Մասնավորապես, վերլուծաբանները շեշտը դնում են Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի վրա, որտեղ տնտեսության աճը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում էականորեն գերազանցել է բոլոր սպասումներն ու կանխատեսումները։
«Մենք չենք բացառում, որ եվրոպական մայրցամաքի երկրների տնտեսությունը չափից արագ կաճի, քանի որ քաղաքական մի շարք ռիսկեր նվազել են»,-նշում է ԱՄՀ-ի գլխավոր տնտեսագետ Մորիս Օբսթֆելդը։