4322 դիտում
18:20 07-06-2018
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է ազգային բարերար և պետականգործիչ Մանուկ բոյ Միրզայանին նվիրված միջազգային գիտաժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սույն թվականի հունիսի 7-ին` ՀՀ ԳԱԱ նախագահությունում, մեկնարկեց ազգային բարերար, անվանի դիվանագետ և պետական գործիչ Մանուկ բեյ Միրզայանին նվիրված միջազգային գիտաժողով:
Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Հայաստանից Ուկրաինայից, Մոլդովայից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Թուրքիայից: Գիտաժողովի հյուրերի թվում է Մոլդովայի Հնչեշտ քաղաքում Մանուկ բեյի` վերականգնված ապարանքի տնօրեն Պլանչիտե Տուդորը։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: «Մանուկ բեյ Միրզայանը, լինելով Կարբի գյուղի բնակչի որդի, դարձել է խոշոր վաճառական, դիվանագետ, պետական գործիչ և ունեցել է վիթխարի դերակատարություն նախ Թուրքիայում, ապա կյանքի վերջին շրջանում դառնալով ռուսահպատակ, ռուսական արքունիքում: Նա երբեք չի մոռացել իր հայրենի ժողովրդին: Զբաղվելով բարեգործությամբ, եկեղեցաշինությամբ` փորձել է օգտակար գործ անել իր ժողովրդի համար: Մխիթարյան միաբանության գործիչների հետ փորձ է արել հրատարակել հայոց լեզվի դասագիրք, ինչն արդեն մի նոր էջ է նրա կյանքի պատմության մեջ: Այսօրվա գիտաժողովով մենք մեկ անգամ ևս վերհիշում և վերաարժևորում ենք այն գործը, որ իրականացրել է Մանուկ բեյ Միրզայանը տարբեր երկրների համար»,- իր ողջույնի ելույթում մասնավորապես ասաց Յուրի Սուվարյանը:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Տ. Տաթև Հակոբյանը, ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը:
Գիտաժողովի զեկուցումների թեմաներն են`
· Մանուկ բեյ Միրզայանի կյանքը և գործունեությունը
· Ռուս-թուրքական պատերազմը (1806-1812) և Բուխարեստի հաշտության պայմանագիրը
· Օսմանյան և Ռուսական կայսրությունների և Բալկանյան երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները 18-րդ դարի երկրորդ կեսից - 19-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում
· Ազգային փոքրամասնությունները Օսմանյան և Ռուսական կայսրությունների փոխհարաբերություններում
· Մանուկ բեյի հայաշեն, եկեղեցաշեն գործունեությունը, նա և հայերը:
Գիտաժողովի մասնակիցները հունիսի 9-ին կմասնակցեն Արագածոտնի մարզի Կարբի գյուղի հրապարակի Մանուկ Բեյ Միրզայանի անունով անվանակոչման արարողությանը, եկեղեցում՝ Միրզայան գերդաստանի հիշատակի ոգեկոչման պատարագին։ Կայցելեն Մեսրոպ Մաշտոցի գերեզման և Արագածոտնի Հայոց թեմի Առաջնորդարան:
Միջազգային գիտաժողովի կազմակերպիչն է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը:
Մանուկ բեյ Միրզայանը ծնվել է 1769թ-ին Բուլղարիայի Ռուշչուկ բնակավայրում, որտեղ հաստատվել էին ծնողները` 1744թ-ին հեռանալով Աշտարակի Կարբի գյուղից: 12 տարեկանում մեկնել է Յասսա` հայ առևտրականների մոտ սովորելու։ Երիտասարդ տարիքում դարձել է Բալկանների ամենահարուստ մարդկանցից մեկը: Եղել է տեղի իշխանությունների պետական խորհրդական։ Օսմանյան կայսրությանը մատուցած ծառայությունների համար 1808 թ. սուլթանից ստացել է Մոլդովայի իշխանի՝ Boğdan Prensi և Bey-ի տիտղոսներ և որոշ ժամանակ դարձել Մոլդովայի կառավարիչ։ Նույն թվին Կ. Պոլսում նշանակվել է դիվանագիտական բանակցությունների գլխավոր թարգման արտաքին գործոց նախարարի օգնականի մակարդակով: 1806-1812թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զբաղվել է օսմանյան բանակի պարենավորմամբ և ռազմական նշանակության կառուցների նորոգմամբ: Եղել է օսմանյան Դանուբյան բանակի հրամանատար Մուստաֆա փաշա Բայրաքթարի խորհրդականը` օժտված ռուսների հետ հաշտութեան բանակցություններ վարելու լիազորությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1497 դիտում
22:26 07-02-2019
Բազմավաստակ գիտնական Աշոտ Ասլանյանի 100-ամյակին նվիրված գիտաժողով է մեկնարկել ՀՀ ԳԱԱ-ում
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր