39927 դիտում
20:13 07-06-2018
«Սիմիկոն» ընկերության գլխավոր տնօրենը ճանապարհային ոստիկանությունում արագաչափերի մասին դասընթաց անցկացրեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 7-ին, ճանապարհային ոստիկանություն էր այցելել «Սիմիկոն» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Տատարնիկովը:
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ներկայացրեց հյուրին, ինչից հետո ճանապարհային ոստիկանների համար անցկացվեց դասընթաց:
Մասնակցում էին ՃՈ ենթակա ստորաբաժանումների ծառայողները:
Արդեն 3 տարի է, ինչ Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը ռուսական «Սիմիկոն» ընկերությունից գնում է «Բինար» արագաչափեր։ Հենց այս սարքերի հնարավորությունների, դրանց կիրառման, տեխնիկական վիճակի և այլ մանրամասների մասին էր ընկերության գլխավոր տնօրենի ներկայացրած դասընթացը:
Նշենք, որ ճանապարհային ոստիկանությունում նմանօրինակ դասընթացները պարբերական են:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
Նմանատիպ նյութեր
14163 դիտում
22:55 10-06-2018
Արագաչափերի մասին դասընթաց ճանապարհային ոստիկանությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
55688 դիտում
20:25 02-02-2025
Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ամուսիններից կինը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ