211652_close_icon
views-count20833 դիտում article-date 16:23 09-06-2018

Արցախում հունիսի 7-ին հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան

Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան: Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/936842.html]«Արմենպրեսի»[/url] հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա տեղեկացրել է, որ զինծառայողի վիճակը ներկայում գնահատվում է կայուն-ծանր: [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/08/1097932/]Հիշեցնենք[/url], որ հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր