211652_close_icon
views-count30352 դիտում article-date 16:55 09-06-2018

Նոր մասնրամասներ «Մուրացան» պոլիկլինիկայում կանանց վիճաբանությունից. քաղաքացին պնդում է, որ գումարի պատմություն չի եղել. մեղավոր են բժիշկները

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը հունիսի 7-ին նյութ էր հրապարակել «Մուրացան» պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպի փաստով: Հրապարակումից հետ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color] էր զանգահարել վիճաբանության մասնակից 28-ամյա Լիաննա Նիկողոսյանը և պնդում էր որ վիճաբանությունը հրահրել են բժիշկները: Նա անդրադարձավ դեպքի մանրմասներին և ասաց. -Այդ օրը գնացել էի «Աստղիկ» բժշկական կենտրոնում գրանցվելու: Համակարգչով նայեցին ու ասեցին, որ ես արդեն 4 տարի գրանցված եմ «Մուրացան» պոլիկլինիկայում: Ես անմիջապես գնացի այնտեղ հասկանալու, թե այդ ինչպես են առանց իմ իմացության ու համաձայնության ինձ գրանցել իրենց մոտ: Հասնելով պոլիկլինիկա, փորձեցի ճշտել եղելությունը անձնակազմից: Տեսա, որ իմ ամբողջ տվյալները գրանցված են, սակայն առանց ստորագրության: Հարցրի՝ այդ ինչպես է եղել։ Ինձ ասացին, որ միգուցե ես եմ դիմել, իբր ես չգիտեի՝ դիմե՞լ եմ, թե՞ ոչ: Հետո՝ թե կարող է եկել եմ գինեկոլոգի մոտ, նա է գրանցել։ Ասացի․ «Ո՛չ»: Ասացի, նաև որ ես դիմելու եմ ոստիկանություն, որպեսզի նրանք ճշտեն, թե ինչպես է իմ տվյալներն իրենց մոտ հայտնվել, որից հետ սկսեցին կոպիտ խոսել և, իմ ձեռքը ճանկռելով, դուրս հանեցին սենյակից: Միջանցքում տեսա, որ այդ բուժքույրն իմ հետևից գալիս է: Եկավ, բռնեց ձեռքս ու էլի ճանկռեց, որից հետո մոտեցավ մի կին, ում ես ոտքով խփեցի, որպեսզի ինքը ինձ չհարվածի: Ոչ մի գումարային պահանջ ես նրանց առջև չեմ դրել, միայն փորձել եմ հասկանալ՝ ինչպես են իմ տվյալները կեղծել: Հետո գնացի «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժումս ստացա ու հաղորդում տվեցի ոստիկանությունում:

Նմանատիպ նյութեր