Սինգապուրի արտգործնախարարն ընդունել է Կիմ Չեն Ընին
Սինգապուրի արտգործնախարար Վիվիան Բալակրիշնան հայտարարել է, որ հանդիպել է Հյս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։
Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Հանդիպեցի Կիմ Չեն Ընի հետ, ով հենց նոր է ժամանել Սինգապուր»,-գրել է Բալակրիշնան։
Վերջինս նաև լուսանկար է հրապարակել հյուսիսկորեացի առաջնորդի հետ հանդիպումից։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին նախատեսված է Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի նախագահների երկկողմ հանդիպումը։