Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ: Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/936962.html]«Արմենպրեսի»[/url] հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արմեն Եղոյանը։
«Օրակարգից կարող եմ ասել, որ նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողությանը: Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ»,- ասաց Արմեն Եղոյանը:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/06/10/1098092/]Հիշեցնենք[/url], որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա և հունիսի 14-ին ներկա է գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։