Աղբյուրը հայտնել է 2018-ին ամերիկյան կոնգրեսի անդամների՝ Ռուսաստան կատարելիք հավանական այցի մասին
ԱՄՆ կոնգրեսի մի խումբ անդամներ ամենայն հավանականությամբ ընթացիկ տարում կայցելեն Ռուսաստան։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Վաշինգտոնում իր դիվանագիտական աղբյուրին։
«Այցը մշակման փուլում է, սակայն դեռ ոչինչ վերջնականապես որոշված չէ»,-նշել է աղբյուրը։
Հայտնի չէ նաև պատվիրակության անդամների ցանկը։
Նշենք, որ ավելի վաղ ծրագրված ռուսաստանյան այցը ամերիկյան կողմը չեղարկել էր կոնգրեսական Ջոան Շաինին ՌԴ մուտքի վիզա չտրամադրելու պատճառով։