5924 դիտում
18:51 11-06-2018
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն այցելել է Մասիսի գեղարվեստի դպրոց, որտեղ կազմակերպվել էր նույն դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդես.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 11-ին, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն այցելել է Մասիսի գեղարվեստի դպրոց, որտեղ կազմակերպվել էր նույն դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդես:
Շրջելով դպրոցի տարածքով և ծանոթանալով մասիսցի պատանիների ստեղծագործություններին, որոնց մի մասն արդեն իսկ արժանացած են մասնանագետների բարձր գնահատականներին, քաղաքապետը վստահություն է հայտնել, որ մշակույթի հանդեպ աճող ուշադրությունը հանգեցնելու է նրան, որ ոչ հեռու ապագայում Մասիսը Հայաստանի մշակույթային կյանքում կմեծացնի իր ազդեցությունը:
Քաղաքապետը հավելել է նաև, որ պատրաստ է համայնքի հնարավորությունների շրջանակներում շարունակել ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն մշակույթի այլ ճյուղերի զարգացմանը ևս: Այցի ընթացքում Դ. Համբարձումյանը զրուցել է դպրոցի սաների և աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին, ինչպես նաև պատասխանել է հնչաց հարցերին:
Այցն ամփոփվել է համայնքապետարանում անցկացված խորհրդակցությամբ, որտեղ քննարկվել են շրջայցի ժամանակ բարձրացված հարցեր և մատնանշվել դրանց լուծման հնարավոր ճանապարհները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
5132 դիտում
23:20 12-11-2020
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ է արձակվել
2748 դիտում
20:40 25-10-2020
Միքայել Համբարձումյանն այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ