211652_close_icon
views-count6248 դիտում article-date 11:00 13-06-2018

ԱԺ-ն ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և մի շարք այլ օրենքներ.tert.am/

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից 96 կողմ քվեարկությամբ: Նշենք, որ նախագծի հեղինակները նշել էին, որ փոփոխությունը պայմանավորված է կոնյակի և կոնյակի սպիրտ արտադրող մեծ և փոքր, ինչպես նաև ներմուծող ընկերության համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ, որը կապահովի բյուջե հավաքագրվող տարեկան մուտքերը: ԱԺ-ն ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Նախագիծն ընդունվեց 91 կողմ քվեարկությամբ: «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 70 կողմ, 1 դեմ, 22 ձեռնպահ քվեարկությամբ: Առավել մանրամասն՝ http://www.tert.am/am/news/2018/06/13/national-assembly/2712133

Նմանատիպ նյութեր