211652_close_icon
views-count48827 դիտում article-date 11:33 15-06-2018

Նոր մանրամասներ Երևանի քաղաքապետարանի իրավական հարցերով խորհրդատուի ծեծի գործից. նրան ճանաչողներն ասում էին. «Դրա նոլն ու ֆազը խփածա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը երեկ՝ հունիսի 14-ին, տեղեկություն էր հրապարակել, որ Երևանում ծեծի է ենթարկվել 48-ամյա Արամ Անանյանը, ինչի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ չակերտավոր ծեծվածը այնքան էլ տուժած չի եղել, իսկ ծեծի պատճառը եղել է այն, որ նա «ռեպլիկներ է արել» աղջիկների նկատմամբ ու մարդիկ փորձել են նրան կարգի հրավիրել, սակայն նա շարունակել է ռեպլիկներ անել ու մարդիկ 1-2 մուշտի են տվել նրան, որից հետո Երևանի քաղաքապետարանի իրավական հարցերով խորհրդատու ներկայացած Ա. Անանյանը հեռացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ոչ թե Երևանի քաղաքապետարանում է աշխատում, ինչպես սիրում է ներկայանալ շատ հաճախ ու շատ տեղեր, այլ աշխատում է «Երքաղլույս» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու: Անգամ ամիսներ առաջ նա ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ ռուսական հետախուզությունը իրեն հետապնդում է և փորձում են իր հարցերը լուծել: Ոստիկաններն էլ լուրջ ընդունելով իրավախորհրդատուի հայտնածը, տևական ժամանակ ստուգումներ են կատարել ու պարզվել է, որ ոչ մի նման խնդիր էլ չկա ու եկել են այն եզրակացության, որ «Երքաղլույս» ՓԲԸ –ի իրավախորհրդատուի «նոլն ու ֆազը խփածա ու դրա վալասոկը լրիվ գցածա»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/14/1098381/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվել հունիսի 12-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Այդ օրը ոստիկանություն էր դիմել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչ՝ 48-ամյա Արամ Անանյանը և հայտնել, որ երեկոյան Մոսկովյան փողոցում Գևորգ Մանուկյանն ու Խորեն Սահրադյանը մի քանի անձանց հետ հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել, ինչի հետևանքով ինքը մարմնի տարբեր մասերում ստացել էր մարմնական վնասվածքներ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր